Թևավոր խոսքեր և շրջասույթներ
- ապրանք : Թևավոր խոսքեր և շրջասույթներ
- ապրանքի կոդը : 1662
- հեղինակ: Վ. Ա. Սահակյան
- էջերի քանակը : 172
- կազմ : փափուկ
- չափեր : 14,5 X 21
- տպաքանակ : 100
- լեզու : Հայերեն
- տարի : 2013
- հրատարակչություն : ՎՄՎ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 1600
Սույն բառարանն ընդգրկում է շուրջ 1600 թևավոր խոսքեր, որոնք հաճախ են հանդիպում մեր գրականության մեջ, և անհրաժեշտություն կա, որ դրանց իմաստն ու նշանակությունը գիտակցի, հասկանա միջնակարգ դպրոցի ամեն մի սովորող ու դրանք գործածի իր գրավոր և բանավոր խոսքում: Բառարանը կազմելիս լայնորեն օգտվել ենք Պ. Բեդիրյանի «Հայերեն թևավոր խոսքեր» մեծարժեք բառարանից /2007թ./ և կազմել նրա նմանությամբ և հետևողությամբ: Օգտվել ենք նաև Ս. Իշխանյանի «Թևավոր խոսքեր» բառարանից 1975 թ./, Գ. Գալստյանի «Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան»-ից/1966 թ./, Էդ. Աղայանի «Հայերենի բացատրական բառարան»-ից և Ա. Սուքիասյանի ու Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան»-ից /1975թ./: Անհրաժեշտության դեպքում օգտվել ենք Վադիմ Սետվի թևավոր խոսքերի բառարանի ինտերնետային /համացանց/ տարբերակից և այլ հայերեն ու ռուսերեն աղբյուրներից: Փորձել ենք պարզ ու մատչելի ձևով տալ որոշ թևավոր խոսքերի /հատկապես դիցաբանական անունների/ ծագման պատմությունը:
Կարծում ենք, որ այն օգտակար կարող է լինել միջին և ավագ դպրոցի աշակերտներին. դիմորդներին և հայերենով զբաղվող և հետաքրքրվող անձանց:
Թողնել հաղորդագրություն