Մոսկվայում սպանվել է գործարար ֆիննուհի Անիտա Նուտինենը: Նրա թիկնապահ Հիլյան, չվստահելով ռուսական և ֆիննական ոստիկաններին, նախաձեռնում է իր տիրուհու սպանության սեփական հետաքննությունը…

…Յոթ տարի առաջ ես գերազանց թվանշաններով ավարտեցի պահնորդների դպրոցը Նյու Յորքում: Ֆինլանդիայում շատ քիչ կին կար այդ ոլորտում, ուստի և կարող էի առանց շտապելու ընտրել լավագույն աշխատանքը: Անիտան միջինից երկու անգամ ավելի աշխատավարձ առաջարկեց, և ես համաձայնեցի: Ամեն ամիս նա մեկնում էր Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ և թիկնապահի կարիք ուներ: Անշարժ գույքին վերաբերող նրա գործարքները գրեթե ապօրինի էին, բայց, քանի դեռ չէի խառնվում նրա գործերին, վտանգ չկար, թե կկորցնեմ թույլատրագիրս: Առանց Անիտայի երաշխավորագրի այժմ դժվար կլիներ նոր գործ գտնել: Իմ արարքը շատ կզարմացներ Մայք Վիրթյուին` Քուինզի դպրոցի գլխավոր մարզիչին: Մայքը մի ոսկի կանոն ուներ. թիկնապահը պետք է անպայման լավ համբավ ունենա: Նա ասում էր, որ ինչ ասես կարող է պատահել, օրինակ` թիկնապահը նույնիսկ սեփական կյանքի գնով չկարողանա փրկել սպասարկյալին մի տասնյակ դարանակալած դիպուկահարների փամփուշտներից, բայց նա ոչ մի դեպքում իրավունք չունի կորցնելու սպասարկյալի վստահությունը: Գարեջրի երկրորդ շիշը դատարկելիս ինձ թվաց, թե լսում եմ Մայքին գլխիս քարոզ կարդալիս…

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ