Նորվեգիայի հեռավոր հյուսիսում, հայրական տանը միայնակ ապրում են երկու միջին տարիքի քույրեր: Մահճակալին գամված կրտսեր քրոջ ու նրան խնամող ավագի դժվար հարաբերություններն ավելի են բարդանում, երբ ավագ քույրն ամուսնանում է և տուն է բերում տղամարդուն: Ի՞նչ ավարտ կունենա եռյակի համատեղ կյանքը: Ո՞վ կհաղթի այս հոգեբանական դաժան հակամարտության արդյունքում:

«Ամեն ինչ շատ շփոթեցնող է. ի՞նչ է կատարվում իրականում: Արդյո՞ք նույնիսկ իմ սեփական մահը` այդ անողոք վախճանը, որ ինձ միշտ թվացել է պարզ ու անխուսափելի իրողություն, իմ ապրած ողջ կյանքի պես լի է լինելու անորոշությամբ ու ենթադրություններով: Ես զգում եմ, որ դա ինձ ուժասպառ է անում. ինձ անընդհատ հոգնեցնում է այն, որ երբեք ստույգ չգիտեմ, լրիվ չեմ հասկանում և միշտ անում եմ, ո°չ, ինձ միշտ ստիպում են անել ենթադրություններ ու կռահումներ: Գուցե ներում չկա. անհետանալուց հետո վերջնական բացատրություն չի լինում, նաև չի լինում հաշտեցնող խաղաղություն. լինում են նոր առեղծվածներ և հնարավոր անթիվ պատասխաններ»:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ