«Խոհանոցը» ժամանակակից գրող Յոշիմոտո Բանանայի լավագույն գործերից է: Նուրբ պատումի կենտրոնում մարդու հոգին է`արտաքին աշխարհի հետ մարդկային հարաբերությունների խոհանոցը: Այս վեպը մի աղջկա մասին է... որը խոհանոց շատ է սիրում... թեև գուցե այն մենակության, ամենակուլ թախծի, անհավանական հուսահատության ու հույսի կայծի և մարդկային պարզ երջանկության մասին է: Մեզանից յուրաքանչյուրը երբևէ ունեցել է լիակատար դատարկության զգացողություն, ասես իրեն ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում: Բայց երբեմն արժե կանգ առնել մարդկային եռուզեռի կենտրոնում, հետ նայել ու հասկանալ, որ կյանքում յուրաքանչյուրս էլ ունենք մեկը, որի համար ուզում ենք ապրել, ժպտալ և պարզապես կողքին լինել: Յոշիմոտոյի արձակը առանձնանում է թեթև ռիթմով, թաքնված զգայականությամբ և հոգեբանական խորությամբ:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ