Խորհրդածություններ
- ապրանք : Խորհրդածություններ
- ապրանքի կոդը : 2180
- հեղինակ: Մարկուս Ավրելիուս
- էջերի քանակը : 256
- կազմ : կոշտ
- չափեր : 12,5 X 20
- տպաքանակ : 100
- լեզու : Հայերեն
- տարի : 2018
- հրատարակչություն : Զանգակ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 4900
Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ.թ. 161–180 թթ., հայտնի է ոչ միայն իբրև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի համար արտասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածություններ» (կամ «Ինքն իրեն/Ինքն իր համար») պայմանական վերնագրով երկը, Սենեկայի (մ.թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ.թ. I–II դդ.) գրվածքների հետ, համարվում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր:
Այն բացառիկ է մի քանի առումով: Հեղինակը երկը հասցեագրել է ինքն իրեն, ինչը զուգահեռ չունի անտիկ գրականության մեջ: Հեղինակը Հռոմի կայսրն է, բայց փիլիսոփայական գործ է գրել, այն էլ՝ ոչ թե լատիներեն, այլ հունարեն (որը փիլիսոփայության ուսուցման լեզուն էր):
Հեղինակը, թվում է, մտադրություն չի ունեցել այն հրապարակելու: Երկը չի պարունակում ստոիկյան ուսմունքի համակարգված շարադրանք, այլ գրված է օրագրի կամ անձնական գրառումների ձևով: Այն լի է թևավոր խոսքերով, սեղմ ու դիպուկ սահմանումներով, հետաքրքիր մտորումներով, հիշեցումներով ու հորդորներով: Եվ թեպետ դրանք հասցեագրված են իր իսկ հոգուն՝ նրա ինքնատիրապետման ու ինքնակատարելագործման նպատակով, բայց գիրքն այնպիսի խոր ու համամարդկային բովանդակություն ունի, որ, 1559 թ. առաջին տպագրությունից ի վեր, համարվում է հունահռոմեական գրական մեծագույն կոթողներից մեկը:
Այն անթիվ-անհամար անգամ հրատարակվել է ու թարգմանվել տարբեր լեզուներով՝ նշանակալի ազդեցություն գործելով հայտնի հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների վրա: Սույն գիրքն ընդգրկում է «Խորհրդածություններ»-ի հայերեն առաջին բնագրային և ամբողջական թարգմանությունը՝ առաջաբանով ու մանրամասն ծանոթագրություններով:
Թողնել հաղորդագրություն