Դուք արդեն ծանոթ եք «Խոսք և հաղորդակցություն» առաջին և երկրորդ գիրք–տետրերին, աշխատել եք դրանցով։ Եվ արդեն լավ գիտեք, որ մենք չենք կարող ապրել առանց միմյանց հետ շփման ու հաղորդակցման։ Գիտեք նաև, որ բարեկիրթ շփման կանոնները ձեզ կարող են օգնել ամենատարբեր իրավիճակներում։
     Դուք արդեն սովորել եք ճանաչել մարդկանց տրամադրությունը, գիտեք շփվել հասակակիցների, մտերիմների ու մեծահասակների հետ, կարողանում եք որոշակի իրավիճակներում ճիշտ ու տեղին բառեր գտնել, մտքներդ ճիշտ ձևակերպել, սովորել եք ուշադիր լսել, բարեկիրթ ու քաղաքավարի լինել։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը։ Հուսով ենք, որ առաջվա պես միասին հետաքրքիր կլինի, և շատ–շատ նոր բաներ կսովորեք։

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ