Գրող, սցենարիստ, կինոխմբագիր:
Ծնվել է Ապարանում (1964թ.): Ուսանել է ապրանքագիտություն (1983թ.) և ռեժիսուրա (1989թ.), սովորել է Ա.Գամջյանի և Ֆ.Դովլաթյանի արվեստանոցներում(1984-89):
Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում (1989-2006 թթ.), աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում (2006 թ.):
Հեղինակ է վավերագրական ֆիլմերի. «Նատյուրմորտ», 1992թ., «Անցյալն այսօրվան», 2010թ., «Ձոներգ Լենինականին», 2013 թ.) և խաղարկային ու վավերագրական ֆիլմերի սցենարների («Քամելեոն», «Հոգիների ծնունդը», «Անսպառ ոգի» և այլն: Իրականացրել է թատերական ներկայացումներ. «Դռնփակ» (Ժ.-Պ. Սարտր), «Կուպե» (Անահիտ Արփեն), «Ծաղրածուն» (Մ. Մանվելյան), «Արեգնազան» (Ղ.Աղայան) և այլն: Խաղացել է ուսանողական թատրոններում:
«Հայկական կինո.1924-2008թթ.» գրքի համահեղինակ
Հեղինակել է գրքեր.
• «Պատմվածքներ» «Լավագույն առաջին գիրք» 2004թ մրցանակ
• «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ»
• «Անահիտի աղբյուրը» ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակ, 2015թ.
• «Սիրո կեռմաններ» (2016թ.):
Խմբագրել է գրքեր և ֆիլմեր: