«Անահիտի աղբյուրը» պատմավեպը ստեղծվել է ականատեսների պատմածների հիման վրա: Ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հացի գյուղի կյանքը քսաներորդ դարավերջի ազատագրական պայքարից առաջ, պատերազմի օրերին (երբ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը Մոնթե Մելքոնյանն էր) և հաղթանակից հետո:

Վեպի գործողությունները ծավալվում են նաև Նոր Շենում, Աղդամի շրջանում, Բերդաձորում, Արմավիրում և Շուշվա գնդի աղջիկների ջոկատի մարտական գործողությունների վայրերում:

Հացի գյուղը հարուստ է Անահիտի աղբյուր, Բռի Եղցի և պատմամշակութային այլ հուշարձաններով, ինչպես նաև` «Անահիտ և Վաչագան» ու այլ ավանդապատումներով, որոնցից է դառնում նաև Արցախի պատերազմում զոհված կամավոր ազատամարտիկներ արմավիրցի Հրանտ Մկրտչյանի և հացեցի Մարգարիտա Սարգսյանի սիրո և անձնուրաց մարտնչելու պատմությունը:

Տեղանուններն ու կերպարներն իրական են:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ