«20 հանդիպում անգլերենի հետ» ինքնուսույցը հեղինակի բազմամյա դասախոսական և գիտական աշխատանքի արդյունքն է: Այն Ձեզ հնարավորություն կտա առաջին ինքնուրույն քայլերն անելու անգլերեն սովորելու ճանապարհին, իսկ ջանադիր և հետևողական աշխատանքի դեպքում հասնելու լեզվի իմացության A1, A2 մակարդակի:

«20 հանդիպում անգլերենի հետ» ինքնուսույցը գրված է թեթև ոճով: Երկխոսությունները ծավալվում են մեկ սյուժետային պատմության շուրջ և ուղղված են զարգացնելու սովորողի բանավոր հաղորդակցման հմտությունները: Բառապաշարի մեկնաբանություններն ու քերականական բացատրություններն ուղեկցվում են վարժություններով: Դասերն ամփոփվում են տեքստային հետաքրքրաշարժ պատառիկներով և հանրահայտ անգլիական ու ամերիկյան երգերով: Գիրքն ունի վարժությունների պատասխանների բաժին և հաճախադեպ անկանոն բայերի ցուցակ:

«20 հանդիպում անգլերենի հետ» ինքնուսույցը նախատեսված է դպրոցում անգլերեն սովորող աշակերտների, ուսանողների և լեզուն ուսումնասիրողների լայն շրջանակի համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ