115

Էդիթ Պրինտ

Edit print hratarakchutyun «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակչությունը մինչև օրս լույս է ընծայել ավելի քան 3000 անվանում գիրք: «Էդիթ Պրինտ»-ը հանդիսանում «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը», տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար, ամսագրերի հիմնադիր:

«Էդիթ Պրինտ»-ը գեղարվեստական, ուսումնական (այդ թվում՝ ուսումնաօժանդակ և ուսումնամեթոդական), մանկապատանեկան գրականության հրատարակման գործում հայաստանյան շուկայի առաջատարներից է: Հրատարակչությունն ունի էլեկտրոնային գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակմամբ:

Հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև թարգմանական գրականության ներկայացմանը: «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ: Մասնակցելով բազում միջազգային ցուցահանդեսների՝ հրատարակչությունը ձեռք է բերել ընթերցողների լայն շրջանակ ՀՀ-ում և արտերկրում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների: 2013 թ. Հայաստանի Հանրապետությունում արժանացել է «Տարվա լավագույն հրատարակչական ընկերություն» անվանակոչմանը:

Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: Մասնավորապես՝ 2011 և 2012 թվականներին անցկացված «Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթը» և «Ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթը», դարձնելով այն ամենամյա ավանդույթ:

Հրատարակչության գրքեր