Հրաժե՛շտ տուր 9-5-ին

Ապրի՛ր, որտեղ ուզում ես

Միացի՛ր նոր հարուստներին

Մոռացի՛ր թոշակի անցնելու հին մոդելի և կյանքի հետաձգված ծրագրերի մասին. պետք չէ սպասել, դրա համար որևէ պատճառ չկա, հատկապես՝ տնտեսական անկանխատեսելի ժամանակներում։ Եթե երազում ես փախչել առնետավազքից, ճանապարհորդել բարձրակարգ պայմաններով, ունենալ մեծ ամսական եկամուտ՝ աշխատելով առանց ղեկավարության, կամ պարզապես ապրել շատ ու աշխատել քիչ, ապա այս գիրքը ուղեցույց է քեզ համար։

Շքեղ ապրելակերպի հասնելու այս քայլ առ քայլ ուղեցույցը սովորեցնում է.

• Թե ինչպես Թիմը տարեկան 40 000 դոլար եկամուտն ու շաբաթական 80 ժամ աշխատաժամանակը հասցրեց ամսական 40 000 դոլարի և շաբաթը 4 ժամի․

• Ինչպես աութսորսի միջոցով օգտագործել 5 դոլար ժամավճարով արտասահմանյան վիրտուալ օգնականների ծառայությունները և անել այն, ինչ ուզում ես․

• Ինչպես են ճանաչում ձեռք բերած, կայացած արվեստագետները ճանապարհորդում աշխարհով մեկ՝ առանց իրենց աշխատանքը թողնելու․

• Ինչպես 48 ժամում կրճատել աշխատանքի 50%-ը՝ կիրառելով իտալացի մոռացված տնտեսագետի սկզբունքները․

• Ինչպես փոխարինել երկարաժամկետ կարիերան կարճ աշխատանքային պոռթկումներով և հաճախակի «կարճատև հանգստով»։

Այս նոր, համալրված հրատարակությունը ներառում է.

• Ավելի քան 50 պրակտիկ խորհուրդներ և կոնկրետ օրինակներ ընթերցողներից (ներառյալ՝ ընտանիքներ), որոնք կրկնապատկել են իրենց եկամուտը, հաղթահարել են շատերին հանդիպող խոչընդոտներ և վերակերտել են իրենց՝ հիմնվելով առաջին գրքի վրա․

• Իրական ձևանմուշներ, որոնք կարող եք ընդօրինակել էլեկտրոնային նամակագրությունից հրաժարվելու, ղեկավարների և հաճախորդների հետ բանակցելու կամ մեկանգամյա սննդի համար 8 դոլարից պակաս վարձատրությամբ անձնական խոհարար գտնելու համար․

• Թե ինչպես ապրելակերպի սկզբունքները կարող են հարմարեցվել տնտեսական անկանխատեսելի ժամանակներին․

• Նորագույն գործիքներ ու հնարքներ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական կարճ ճանապարհներ, որոնք թույլ կտան ապրել դիվանագետի կամ միլիոնատիրոջ նման՝ այդ երկուսից և ոչ մեկը չլինելով։

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ