Կոշկավաճառը NIKE-ը ստեղծողի հուշագրությունը
- ապրանք : Կոշկավաճառը NIKE-ը ստեղծողի հուշագրությունը
- ապրանքի կոդը : 2438
- հեղինակ: Ֆիլ Նայթ
- էջերի քանակը : 384
- կազմ : կոշտ
- չափեր : 16.5 x 24
- տպաքանակ : 500
- լեզու : Հայերեն
- տարի : 0
- հրատարակչություն : Էդիթ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 6900
«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել:
Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:
Թողնել հաղորդագրություն