Ընթերցանությունը մայրենի լեզվի տարրական դասընթացի հիմնական բաժիններից է: Ընթերցանության դասն առաջին դասարանում ունի իր առանձնահատկությունները և հետապնդում է հետևյալ նպատակները՝ կարդալու կարողության ամրակայում և հետագա կատարելագործում, մայրենի լեզվի ուսուցում, երեխաների աշխարհաճանաչողական գիտելիքների հարստացում, երեխաների համակողմանի դաստիարակություն:
​Ուսուցչին օգնելու և կողմնորոշելու նպատակով ձեռնարկում ներկայացվել են «Մայրենի 1» դասագրքի բնագրերի մեթոդական համառոտ մշակումները՝ մանրամասները թողնելով ուսուցչի ստեղծագործական կարողություններին ու հմտություններին: Գիրքը պետք է դառնա երեխայի լավագույն ուղեկիցն ու բարեկամը, որին պետք է առաջին հերթին նպաստի ուսուցիչը:
Երաշխավորել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ