Երևանը և շրջակայքը (հայերեն)
- ապրանք : Երևանը և շրջակայքը (հայերեն)
- ապրանքի կոդը : 853
- հեղինակ: Արթուր Հարությունյան
- էջերի քանակը : 128
- կազմ : փափուկ
- չափեր : 16.5 x 23.5
- տպաքանակ : 200
- լեզու : Հայերեն
- տարի : 2012
- հրատարակչություն : Էդիթ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 3000
Գիրքը ներկայացնում է Երևանի և մերձակա մի քանի բնակավայրերի (Ջրվեժ, Առինջ, Պտղնի, Քանաքեռավան, Զովունի, Արգավանդ) հնադարյան ու միջնադարյան հուշարձանները: Հուշարձանները նկարագրող համառոտ շարադրանքը լրացնում են բազմաթիվ լուսանկարներն ու գծագրերը: Նախատեսված է քաղաքի պատմությամբ, հնադարյան ու միջնադարյան հուշարձաններով հետաքրքրվողների համար: Օգտակար ուղեցույց է զբոսաշրջիկների, հետիոտն, հեծանվային և ավտոտուրիզմով զբաղվողների համար:
Հայաստանը պատմական հուշարձանների երկիր է: Հայաստանի Հանրապետությունում սրանց թիվը ըստ պաշտոնական ցուցակների մոտ 24000 է և անընդհատ ավելանում է: «Հայաստանի պատմական հուշարձանները» մատենաշարի պատկերազարդ պրակները համառոտ և հնարավորինս հանգամանալից պատմում են Հայաստանի Հանրապետության առանձին շրջանների հայտնի և ոչ այնքան հայտնի պատմական հուշարձանների ստեղծման, պատմության և դրանց առնչվող նշանավոր դեմքերի և իրադարձությունների մասին:
Թողնել հաղորդագրություն