Այս զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:

​Գիրքը հասցեագրված է բոլոր այն մայրիկներին և հայրիկներին, որոնք ցանկանում են իրենց երեխաների առջև նոր հրաշալի հնարավորություններ բացել:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ