Բառերի աշխարհում: Քարտերի հավաքածու, մաս 1
- ապրանք : Բառերի աշխարհում: Քարտերի հավաքածու, մաս 1
- ապրանքի կոդը : 964
- հեղինակ: Լիլիթ Տեր-Գրիգորյան Ա. Ե. Տեր-Գրիգորյան
- էջերի քանակը : 120
- կազմ : փափուկ
- չափեր : 16.5 X 24
- տպաքանակ : 100
- լեզու : Հայերեն
- տարի : 2010
- հրատարակչություն : Էդիթ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 3000
«Բառերի աշխարհում» քարտերի հավաքածուն իր բովանդակային ընդգրկմամբ համապատասխանում է մայրենի լեզվի ուսուցման՝ կրտսեր դպրոցի նոր ծրագրին և համահունչ է ուսուցման ժամանակակից մեթոդներին: Այն կարող է կիրառվել թե՛ անհատական, թե՛ խմբային աշխատանքների իրականացման ժամանակ:
Հավաքածուն բաղկացած է երկու մասից. Առաջին մասը նվիրված է հայերենի հնչունաբանության, ուղղագրության և ուղղախոսության բաժիններին, երկրորդը՝ բառագիտությանը: Յուրաքանչյուր քարտ ընդգրկում է երեքից չորս հարց. դրանց քանակով և առաջադրանքների բարդության աստիճանով պայմանավորված՝ ուսուցման գործընթացում կարելի է կիրառել անհատական կամ շերտավոր մոտեցման սկզբունքները, ինչը հնարավորություն կտա աշխատանքի կամ խաղի մեջ ներգրավելու դասարանի բոլոր աշակերտներին: Հավաքածուն կարելի է կիրառել նաև տանը, ծնողները կարող են զբաղվել երեխաների հետ: Հավաքածուի նպատակն է մայրենի լեզվի ուսուցումը դարձնել ավելի արդյունավետ և հետաքրքրական:
Թողնել հաղորդագրություն