Հավաքածուն նվիրված է հայ մեծ բանաստեղծ­-աշուղ Սայաթ­-Նովային: Այն բաղկացած է երեք հատորից: Առաջին գրքույկում ներկայացված է Սայաթ­-Նովայի կյանքն ու գործունեությունը: Երկրորդ գրքույկը ընդգրկում է Սայաթ­-Նովայի 47 ստեղծագործությունների ընտրանին: Երրորդ գրքույկում ընդգրկված է Սայաթ­-Նովայի վրացերեն և թուրքերեն ստեղծագործությունների ընտրանին: Հավաքածուին կցված է երկու ձայնասկավառակ: Առաջին ձայնասկավառակի մեջ զետեղված են Սայաթ­-Նովայի 58 երգերը` Շարա Տալյանի և այլ երգիչների կատարմամբ: Երկրորդ ձայնասկավառակում Սայաթ­-Նովայի պոեզիան է` Բաբկեն Ներսիսյանի և մյուս լավագույն հայ ասմունքողների ընթերցմամբ: Հավաքածուն կզարդարի յուրաքանչյուր հայի տնային գրադարանը և ձայնադարանը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ