Գիրքը նվիրված է նկարչի եզակի գրաֆիկայի ուսումնասիրությանը: Սուրենյանցի կյանքը և ստեղծագործությունը դիտարկվում են իր ժամանակի համատեքստում և նոր հետազոտությունների ու բացահայտումների լույսի ներքո: Այն ներառում է նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում պահպանվող նկարչի գրաֆիկական ժառանգության առաջին գիտական կատալոգը: Վարդգես Սուրենյանցն ազգային կերպարվեստում պատմական ժանրի ու գրքի ձևավորման արվեստի հիմնադիրն է: Նա իր արվեստում օրգանապես զուգակցել է Մերձավոր Արևելքի և Արևմուտքի մշակույթները՝ ստեղծելով խորապես ազգային և անկրկնելի ոճ: Նա ազգային արվեստ է ներմուծել արդի եվրոպական արվեստի ոճական ուղղությունները:
​Գիրքը նվիրված է նկարչի ծննդյան 150-ամյակին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ