«Մանուկների աշխարհը» մանկական ստեղծագործությունների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Գրքում զետեղված են համաշխարհային մանկական գրականության լավագույն նմուշները: Գիրքը կազմողները հիանալիորեն ընտրել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք երեխաներին կհրապուրեն դեպի գրքերի կախարդական աշխարհը:
Ընտրված ստեղծագործությունների գերակշռող մասը հատվածներ են հանրահայտ վեպերից ու վիպակներից, որոնց թվում են «Թոմ Սոյերի արկածները», «Մաուգլին», «Սպիտակ Պուդելը», «Կաշտանկան», «Սիրտը» և այլ սիրված պատմվածքներ: Դրանք մի կողմից՝ բավարար են տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության, հեղինակի մասին գաղափար կազմելու համար, մյուս կողմից՝ երեխային կմղեն կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և սույն ձեռնարկի հիմնական նպատակն է:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ