Գրքույկը նվիրված է «Օրիգամի» արվեստին: Այս հետաքրքրաշարժ արվեստը երեխային հնարավորություն է տալիս խաղալով ստեղծել կախարդական աշխարհ, որտեղ ինքը ամենակարողի դերում է. կարող է ստեղծել ցանկացած կերպար, հետո էլ բեմադրել սիրելի հեքիաթները: Իսկ ամենակարևորը՝ զվարճալի խաղի միջոցով աննկատ զարգանում են երեխայի հոգեկան գործընթացները՝ հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը և այլն: Իսկ դրանց զարգացման մակարդակը որոշիչ դեր ունի ինչպես անձի կայացման, այնպես էլ նրա ուսումնառության գործընթացում: «Օրիգամին» կօգնի ուսուցումը դարձնել առավել հաճելի և ցանկալի: Այն ծնողների և երեխաների համար համատեղ ժամանցի հրաշալի միջոց է:

«Օրիգամի» արվեստն ունի նաև թերապևտիկ ազդեցություն, հատկապես՝ ՀԿՈՒ երեխաների վերականգնողական գործընթացում: Այն գրավիչ է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար: Այս արվեստը չունի ազգային, տարիքային, տարածական սահմաններ: Դրա միջազգային լեզուն՝ պայմանական նշանները, հասկանալի են բոլորին:
Բարի գալուստ «Օրիգամի» կախարդական աշխարհ:
Գիրքը նախատեսված է նախադպրոցականների, կրտսեր դպրոցականների և ՀԿՈՒ երեխաների համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ