«Էննը կանաչ կտուրներից» ստեղծագործությունը կանադացի գրող Լյուսի Մոնթգոմերիի առաջին և ամենահայտնի վեպն է, որը լույս է տեսել 1908 թ. և 20-րդ դարի կեսերին դարձել է մանկական անգլալեզու գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջերին: Մարիլա և Մեթյու Քաթբերթները միջին տարիքի քույր ու եղբայր են, որոնք ապրում են Արքայազն Էդուարդ կղզու Էվոնլի փոքր քաղաքում գտնվող «Կանաչ կտուրներ» կոչվող ֆերմայում: Նրանք որոշում են մանկատնից մի տղա որդեգրել, որպեսզի վերջինս իրենց օգնի ֆերմայում:

​Սակայն թյուրիմացության արդյունքում նրանց տանը տղայի փոխարեն հայտնվում է Էնն անունով 11-ամյա երազկոտ մի աղջնակ: Խելացի, կյանքով լիքը, խոսել սիրող Էննը ցանկանում է բոլորին ուրախություն պարգևել, դուրս բերել վատ տրամադրությունից, սակայն իր իսկ արտաքինի մեջ էլ նրան շատ բաներ ճնշում էին, օրինակ՝ շիկակարմիր մազերը: Աղջիկը մեծանում է, բայց նրա մեջ առաջվա պես մնում են մանկական անմիջականությունն ու բռնկունությունը: Վեպը պատմում է այն մասին, թե ինչպես է Էննը հարթում իր կյանքի ճանապարհը տանը, դպրոցում և իրենց փոքրիկ քաղաքում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ