Դարասկզբի հայ գեղարվեստական մշակույթի կենտրոնական դեմքը Թումանյանն էր: Նրա հյուրընկալ տանը լինում էին այդ մշակույթի գրեթե բոլոր աչքի ընկնող գործիչները: Բայց Վերնատուն գրական խմբավորման անդամները միայն վեցն էին` Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը:
​Այս գրքում տեղ են գտել բացառապես Վերնատան անդամների այն նամակները, հուշերը և հոդվածները, որոնք վերաբերում են Հովհաննես Թումանյանին և Վերնատանը: Վստահ ենք, որ այս գիրքը լավ նվեր կլինի բոլոր նրանց, ում համար թանկ է Թումանյանի մարդկային և ստեղծագործական վսեմ նկարագիրը:

Կազմեց՝ Լևոն Հախվերդյանը

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ