Հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսել Վենետիկում, 1512թ.: Այն մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է (կազմված է 7 մամուլից և 6 թերթից), տպագրվել է բոլորագիր տառատեսակով, երկգույն է՝ սև և կարմիր տպագրությամբ: Գրքում ամփոփված են չափածո աղոթքներ, պահպանագրեր, մեկ գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութիւն»-ից, Կիպրիանոս Անտիոքացու «Աղոթքը», «Պատմություն Յուստիանէ կուսին» երկը: «Ուրբաթագիրքը», ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Նարեկը», գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես աղոթքներ:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ