Ժողովածուն կազմելիս հեղինակն օգտվել է Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև՝ որոշ անձնական հավաքածուներից:

Ժողովածուում ընդգրկվել են առակի հետևյալ տեսակները՝
ա/ դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են.
բ/ առակատիպ ժողովրդական զրույցներ.
գ/ հեքիաթատիպ առակներ.
դ/ երգիծական առակ-զվարճապատումներ.
​ե/ երկխոսական առակ-առածներ

Կազմող Արմեն Սարգսյան

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ