Պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին

Վիպակը բազում խորհրդաշական տարրեր է պարունակում: Այն բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:

Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են. դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ անձնական հարաբերությունները և համաճարակը, և երբեմն զուգահեռները խաչվում են:

Վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ