Հարսնացուի հանրագիտարան երկհատորյակի երկրորդ՝ «Ամեն ինչ սննդի մասին» հատորը հեղինակներն ուղղորդել են երիտասարդ աղջիկներին և կանանց, ովքեր ձգտում են համեղ և առողջարար սննդով կերակրել իրենց սիրելիներին: Հեղինակներն ընթերցողներին ոչ միայն համեղ կերակուր պատրաստելու խորհուրդներ ու բաղադրատոմսեր են առաջարկում, այլև խորությամբ ներկայացնում են յուրաքանչյուր մրգի, բանջարեղենի օգտագործման պատմությունը, դրանք տարբեր հիվանդությունների բուժման համար որպես դեղ օգտագործելու և ընդհանրապես օգտակարության մասին: Ուշագրավ խորհուրդներ կան նաև տարբեր խմիչքների, հյութերի մասին: Գիրքը նախատեսված է աղջիկների համար՝ որպես ողջ կյանքի ուղեկից: Գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն կանանց ու աղջիկների, այլև բոլոր համադամների և օգտակար ու առողջ սննդի սիրահարների համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ