XIX դարի 2-րդ կեսի վրացական թատերարվեստը հարուստ է վրացի դրամատուրգների գործերով: Այդ հեղինակների՝ Ի. Ճավճավաձեի, Ա. Ծերեթելու, Ռ. Էրիսթավիի, Ի. Կերեսելիձեի, Վ. Աբաշիձեի և ուրիշների շարքում հատուկ տեղ ունի Գաբրիել Սունդուկյանը՝ որպես գեղարվեստական երևույթ:
​Նա մեծապես նպաստել է վրացական դերասանական թատրոնի կայացմանը, գաղափարական-պրոֆեսիոնալ դերասանների փաղանգի ձևավորմանը և թատրոնի դիրքորոշմանը: Գ. Սունդուկյանն իր գրական գործերով օժանդակել է լուծելու վրաց հասարակության մեջ առկա բազմաթիվ հիմնախնդիրներ՝ անժխտելիորեն մեծ ազդեցություն ունենալով այդ երկրի հոգևոր ու մշակութային կյանքի և գեղարվեստական-թատերական մտքի վրա:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ