Գագիկ Բունիաթյանի «Հայոց այբուբենի թագադրումը» պոեմը մի յուրօրինակ ձոն է մեր ոսկեղենիկ այբուբենին, գովերգ՝ նրա յուրաքանչյուր տառին: Կից ձայնասկավառակում բանաստեղծությունները կարդում են Սարգիս Նաջարյանը և Արշալույս Սարգսյանը՝ հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ:

​Հայոց արքան որոշում է թագադրել այբուբենի տառերից ամենարժանավորին, բայց դժվարանում է կողմնորոշվել՝ թե ում: Պայքար է ծավալվում և յուրաքանչյուր տառ ներկայանում է յուրովի՝ ընդգծելով իր ուրույն տեղը հայոց քաղցրահնչյուն այբուբենում: Գեղեցիկ ավարտ ունի պոեմը. հայոց թագավորն ու թագուհին որոշում են թագադրել բոլոր տառերին, քանի որ բոլորն էլ արժանի են բաղձալի թագը կրելու: Եվ ինչպես բարի հեքիաթներում է լինում՝ նրանք յոթ օր, յոթ գիշեր քեֆ են անում և ուրախանում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ