Ամբողջությամբ խաչքարերին նվիրված այս ծավալուն հատորն ունի երկու նպատակ: Առաջին հերթին, ներկայացնել Երուսաղեմում ու Նոր Ջուղայում գտնվող հայկական խաչքարերի ամբողջական ժողովածուն: Այդ նպատակով Յարութիւն Խաչատրեանն ու Միշէլ Պասմաճեանը ավելի քան տասը տարի աշխատել են այս երկու քաղաքներում, ինչպես նաև Հայաստանում՝ հավաքելով և լուսանկարելով խաչքարերի արվեստի բացառիկ ժառանգությունը, որը, ի դեպ, 2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես ոչ նյութական մշակութային համաշխարհային ժառանգության մաս:

​Այս աշխատանքը, փաստագրելով յուրաքանչյուր հուշարձանի բոլոր մանրամասները և դրան հավելելով լուսանկարներ, ստեղծում է նաև խաչքարերի պահպանության հնարավորություն: Երկրորդ հերթին, հեղինակներն աշխատել են ստեղծել մի համակարգ, որը հնարավորություն կտա վերլուծել, դասակարգել և ցուցակագրել մեծ քանակությամբ հավաքագրված պատկերագրական և վիմագրական տեղեկությունները:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ