«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Թռիչք դեպի Առաս» վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին:

​Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ