Ձեռնարկում զետեղված են մայրենիի դասընթացի «Գրական ունկնդրում և խոսք» բաղադրիչով նախատեսված նյութեր հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի համար:
Գրքում տեղ գտած հեքիաթները, մանկական պատմվածքներն ու բանաստեղծությունները հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն գրաճանաչության ողջ ընթացքը, ինչպես նաև կլրացնեն կարդալու և հաղորդակցվելու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները:

Ձեռնարկը և դրան կցված նյութերր հնարավորություն են տալիս երեխաներին սովորել գեղեցիկ գրական հայերենով խոսել՝ ակտիվ ունկնդրելով ու քննարկելով, կտրել-փակցնելով, խորհելով ու խոսելով, երգելով ու բեմադրելով, ներկելով ու նկարելով, կարդալով ու ստեղծագործելով, անգիր սովորելով:
Ձեռնարկին կցված է ձայներիզ, որի նյութերը երեխաները կարող են ունկնդրել ինչպես դպրոցում, այնպես էլ տանը՝ մասնակից դարձնելով ընտանիքի անդամներին ու բակի ընկերներին: Հրատարակության է ներկայացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնը:

 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ