«Փող սարքելը և տասնինը այլ շատ կարճ պիեսներ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1969թ.: Այն առանձնանում է մեծ գրողի կատարյալ ռեալիզմով, բազմահմուտ տաղանդով, անմնացորդ հումանիզմով և աննկուն լավատեսությամբ: Սրանք գողտրիկ ու հոյակերտ սկետչներ՝ զավեշտական փոքրիկ թատերգություններ են, որ նորովի են ներկայացնում ամերիկյան հին երազանքը: ​

​Սույն ժողովածուի նպատակն է զուգադիր թարգմանությունը մատուցելու միջոցով մատչելի ուսումնական ձեռնարկ՝ ինքնուսույց ստեղծել անգլերեն լեզուն ուսումնասիրողների և ապագա թարգմանիչների համար: Կարող է շահեկան լինել բուհերի անգլերեն լեզվի ֆակուլտետների ու թարգմանչական բաժինների ուսանողների, դասախոսների և ուսուցիչների, թարգմանության տեսությամբ զբաղվող մասնագետների, թատերական բուհերի ուսանողների ու դասախոսների, դպրոցներում, արտադպրոցական հաստատություններում և մշակութային օջախներում գործող թատերական խմբակների ղեկավարների ու սաների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ