Առաջին դասարանցիների համար նախատեսված այս խաղը համահունչ է հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրին: Բառերը տառերի տարրալուծելու և տառերի համադրությամբ նոր բառեր կազմելու շնորհիվ խաղի մեջ ընդգրկված 500 բառերն աստիճանաբար կդառնան երեխաների սեփականությունը: Երեխան, խաղի ընթացքում հաճախակի տեսնելով դրանք, վերլուծելով, համադրելով, տետրում կամ գրատախտակին գրելով՝ աստիճանաբար կյուրացնի դրանց գրությունն ու արտասանությունը: «Տառային ուրախ լոտո» խաղին կարող են մասնակցել ոչ միայն առաջին, այլև երկրորդ, երրորդ դասարանի երեխաներ, նույնիսկ՝ մեծահասակներ, եթե խաղում են ընտանիքով:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ