Գիրքը նվիրվում է Օլգա Թումանյանին՝ Հովհաննես Թումանյանի տիկնոջը: Նրա՝ մեկ դար տևած կյանքը ներառում է ամեն ինչ՝ մեծագույն սիրուց մինչև դժվարագույն կորուստներ և զրկանքներ: Այս զարմանալիորեն ուժեղ կինը ոչ միայն տան օջախի պահապանն էր, այլև տասը երեխաների մայր. նա բանաստեղծի մուսան էր, որ խնամում էր նրան և նրա արվեստի, ստեղծագործության համար ստեղծում բոլոր պայմանները: Հենց նա պահպանեց Թումանյանի ձեռագրերն ու արխիվը, ինչպես նաև նրա թանկարժեք գրադարանն ու աշխատասենյակը, որն անվերադարձելիորեն նվիրվեց հայ ժողովրդին: Երևանում բանաստեղծին նվիրված թանգարանի բացման գաղափարը ևս նրանն է:

Գրքում տեղ են գտել Օլգա Թումանյանի հուշերը, նրա կյանքի պատմությունը, ընտանեկան լուսանկարները, նրա նամակները հարազատներին, թոռների և ծոռների հիշողությունները:
​Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ