Հայկական մշակութային արժեքներին նվիրված մատենաշարի հերթական հրատարակությունը նվիրված է Կեչառիսի միջնադարյան համալիրին, որը հիմնադրվել է Բագրատունիների թագավորության ծաղկման շրջանում:
Կեչառիսի վանքում եկեղեցիների շինարարությունը 11-րդ դարի սկզբում սկսել են Պահլավունիները, որը շարունակել են Խաղբակյան-Պռոշյան իշխանները: Վանքը ներառում է 3 եկեղեցի (Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Նշան, Կաթողիկե), 2 մատուռ և գավիթ, քիչ հեռու՝ ևս մի եկեղեցի՝ Սբ Հարությունը՝ իր գավիթով:
​Կեչառիսը եղել է նաև ուսումնակրթական նշանավոր կենտրոն: Այնտեղ է գործել անվանի փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Մագիստրոսը: Այսօր Կեչառիսի վանքը Կոտայքի մարզի թեմական առաջնորդարանն է:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ