ԱՄՆ-ի 28-րդ պրեզիդենտ Վուդրո Թոմաս Վիլսոնը (1856-1924) խոր ակոս է գծել համաշխարհային պատմության մայրուղիներում: Նա կերտել է հարուստ, միաժամանակ նախանձելի կենսագրություն, պատմության և իրավագիտության դոկտոր, Պրիստոնի համալսարանի երկարամյա ռեկտոր, երկու ժամկետում (1913-1921) ԱՄՆ-ի պրեզիդենտ, խաղաղության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի հիմնադիր, հռչակավոր «Տասչորս կետերի» հեղինակ, Փարիզի խաղաղության կոնֆերանսի կենտրոնական դերակատար, պետականազուրկ փոքր ազգերին ինքնուրույնություն տալու ջատագով:
​Մենագրության սույն գրքում հեղինակը, հենվելով նորահայտ փաստերի վրա, փորձ է անում ներկայացնել Արևմուտքի այդ եզակի մարդու անգնահատելի դերը թուրքական բռնապետությունից Հայաստան աշխարհի ազատագրման գործում: Սեփական առողջությունը և կյանքը վտանգելով, կորցնելով իր ղեկավարած երկրի գերագույն մարմնի վստահությունը՝ Վ. Վիլսոնը հայ ժողովրդի համար սահմանեց ազատ, անկախ և միացյալ Հայաստանի՝ որպես պետության կարգավիճակ, դեպի ծով ելք ունենալու հնարավորություն: Երախտագետ հայ ժողովուրդը վիլսոնյան փաստաթղթերը պետք է ներկայացնի միջազգային դատարան և Թուրքիայից ստանա այն, ինչ իրեն է պատկանում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ