Նիմա Յուշիջ, Ահմադ Շամլու, Մեհդի Ախավան Սալես (Օմիդ), Սոհրաբ Սեփեհրի, Ղեյսար Ամին-փուր, Շաֆիի Քադքանի. ահա բանաստեղծների մի ամբողջ աստղաբույլ, ովքեր պարսկական պոեզիան բարձրակետին են հասցնում: Սակայն աշխարհը պատշաճ ձևով տեղեկացված չէ այս պոետների մասին: Սույն ժողովածուն միտված է այդ բացը լրացնելուն: Ժողովածուի մեջ ընդգրկված են Նիմա Յուշիջից մինչև արդի բանաստեղծների ստեղծագործությունները, յուրաքանչյուր բանաստեղծի առնվազն մեկ գործ:

​Կարիք չկա հիշեցնելու, որ թարգմանությունը երբեք չի հավասարվում ստեղծագործության բնագրային տարբերակին, սակայն թարգմանիչը՝ դոկտ. Վարանդ Ս. Քյուրքչյանը, ճիգ ու ջանք չի խնայել ընթերցողին հրամցնելու սահուն բանաստեղծական տողեր, որպեսզի նա ընկալի ոչ միայն երկի իմաստը, այլեւ հոգեպարար զգացողություններ ունենա ընթերցելիս:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ