Այբբենարանի տետրերը նախատեսված են բուն գրուսուցման համար և համապատասխանում են գրաճանաչության այբբենական շրջանի երեք փուլերին: Յուրաքանչյուր էջում, որպես կանոն, առաջարկվում է աշխատանքների երկու փունջ՝ հիմնական և լրացուցիչ, ընդ որում՝ առաջինը պարտադիր է բոլոր աշակերտների համար, իսկ երկրորդը կարելի է հանձնարարել՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ:
​Առաջին փուլում նախատեսվում են տառեր, երբեմն՝ նաև բառեր, երկրորդ փուլում՝ բառեր և բառակապակցություններ, երրորդ փուլում՝ նախադասություններ կամ փոքրիկ տեքստեր: Տետրում ներառված են նաև գունավորման աշխատանքներ, որոնք պարտադիր չեն և կարելի է թողնել երեխայի հայեցողությանը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ