«Հայ Դասական գրողներ» մատենաշարի «Հայ նոր գրականություն» հավաքածուում ընդգրկված գրքույկները նվիրված են հայ նոր գրականության մեծանուն գրողներին:

Յուրաքանչյուր գրքույկ ներառում է հատվածներ հեղինակի ստեղծագործություններից, լրացուցիչ մանրամասներով հագեցած կենսագրականը և հետաքրքիր տեղեկություններ ու հուշերի պատառիկներ նրա կյանքից: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը` որպես ուսումնաօժանդակ ձեռնարկներ:

Մատենաշարը ընդգրկում է հետևյալ գրողներին՝ Խ. Աբովյան, Գ. Սունդուկյան, Հ. Թումանյան, Պ. Դուրյան, Հ. Պարոնյան, Մուրացան, Նար-Դոս, Սիամանթո, Ռ. Պատկանյան, Վ. Տերյան, Գ. Զոհրապ:

​Հավաքածուն ընդգրկում է ևս երկու գրքույկ «Հայ արվեստի գործիչներ» մատենաշարից: Հակիրճ ներկայացված են Կոմիտասի և Մ. Սարյանի կյանքն ու ստեծագործական ուղին:

կազմեցին՝ Նվեր Վիրաբյանը, Լուսինե Մարգարյանը

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ