«Բառերի աշխարհում» քարտերի հավաքածուն իր բովանդակային ընդգրկմամբ համապատասխանում է մայրենի լեզվի ուսուցման՝ կրտսեր դպրոցի նոր ծրագրին և համահունչ է ուսուցման ժամանակակից մեթոդներին: Այն կարող է կիրառվել թե՛ անհատական, թե՛ խմբային աշխատանքների իրականացման ժամանակ:

​Հավաքածուն բաղկացած է երկու մասից. Առաջին մասը նվիրված է հայերենի հնչունաբանության, ուղղագրության և ուղղախոսության բաժիններին, երկրորդը՝ բառագիտությանը: Յուրաքանչյուր քարտ ընդգրկում է երեքից չորս հարց. դրանց քանակով և առաջադրանքների բարդության աստիճանով պայմանավորված՝ ուսուցման գործընթացում կարելի է կիրառել անհատական կամ շերտավոր մոտեցման սկզբունքները, ինչը հնարավորություն կտա աշխատանքի կամ խաղի մեջ ներգրավելու դասարանի բոլոր աշակերտներին: Հավաքածուն կարելի է կիրառել նաև տանը, ծնողները կարող են զբաղվել երեխաների հետ: Հավաքածուի նպատակն է մայրենի լեզվի ուսուցումը դարձնել ավելի արդյունավետ և հետաքրքրական:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ