Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի դասական գիտաֆանտաստիկ այս վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավի մեջ, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով, անհավանական արկածների մասնակից են դառնում:

«20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորություններում գոյություն ունեցող աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի առեղծվածային կերպարով:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ