Sale Խոսենք հայերեն, ինքնուսույց, Արմինե Մարտիրոսյան

​ Ա. Մարտիրոսյանի «Խոսենք հայերեն» ինքնուսույցը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, ում հետաքրքրում է արդի հայոց լեզվի ուսումնասիրությունը: Ինքնուսույցի հիմնական նպատակը լեզվի քերականության հիմունքների, բառապաշարի, ինչպես նաեւ բանավոր կառույցների ուսուցանումն է, որոնք նպաստում են ճիշտ բանավոր խոսքի ու հայերեն մտածողության զարգացմանը:

​Յուրաքանչյուր մոդուլ պարունակում է գրեթե բոլոր խոսքի մասերի բառապաշարային եւ քերականական նկարագրությունը, ուսումնասիրած նյութի վերաբերյալ կրկնողության վարժություններ, երկխոսություններ, որտեղ օգտագործված են ակտիվ խոսքային կառույցներ: Յուրաքանչյուր մոդուլի վերջում կա բառարան: Գրքում ընդգրկված է հայագիտական բնույթի տեղեկատվություն՝ Հայաստանի, հայոց լեզվի եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների վերաբերյալ, ինչպես նաեւ հայ գրողների ստեղծագործություններից մեջբերումներ:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ