Երբ երիտասարդ աղջիկը տասնութ տարեկանում հեռանում է տնից, նրան հիմնականում երկու ելք է մնում. նա կամ հայտնվում է ապահով ձեռքերում և դառնում է ավելի լավը, կամ կտրուկ անկում է ապրում: «Քույր Քերի» վեպում հեղինակը պատմում է փոքր քաղաքում ապրող հմայիչ աղջկա մասին, որ տեղափոխվում է մշուշոտ հավակնություններով լի մեծ քաղաք: Տղամարդիկ օգտագործում են նրան, Քերին էլ իր հերթին նրանց է օգտագործում, որպեսզի դառնա Բրոդվեյի հաջողակ դերասանուհի: Իսկ Ջորջ Հրսթվուդը, որ լքում է սեփական ընտանիքն ու փախչում նրա հետ, կորցնելով սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, աղքատանում է, իսկ վերջում ինքնասպանություն է գործում:

«Քույր Քերի»-ն ամերիկյան նատուրալիզմի առաջին գլուխգործոցն էր՝ քաղաքային կյանքի քմահաճույքներով, հերոսների հիշարժան ընտրությամբ, ազդեցիկ պատմողական գծով և հնարամիտ հերոսուհիով, որ պատիժ չի կրում մարդկության ավանդական տեսակետների հանդեպ գործած մեղքերի համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ