Գիրք-տետրում ներառված բազմազան ու տարամակարդակ վարժություններն ու առաջադրանքները կօգնեն զարգացնելու գրել-կարդալ սովորողների վերլուծական կարողությունները, տրամաբանական մտածողությունը, կօժանդակեն գրաճանաչության շրջանի դժվարությունները հաղթահարելուն:
Առաջադրանքների պահանջներն առավելաբար հասցեագրված են երեխայի հետ աշխատող մեծահասակներին: Դրանք կառուցված են այնպես, որ երեխան անընդհատ լինի ակտիվ մտածողի, որոնողի դերում: Ընդգրկված է 5-7 տարեկան երեխաների համար գործածելի նվազագույն բառապաշարը, որն առաջադրանքների կատարման ընթացքում կհամալրվի և կակտիվանա: Երեխաները հնարավորություն կունենան նաև մաքրելու իրենց բառապաշարը խոսակցական և օտար բառերից, զարգացնելու իրենց մտածողությունը և խոսքը:

 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ