Այս գիրքն իսկապես անհրաժեշտ է մեզ: Հիշելով այն հայտնի ճշմարտությունը, թե գրականությունը զարգանում է փոխադարձ տուրեւառությամբ, պետք է խոստովանենք, որ մենք խիստ սակավադեպ ենք անդրադառնում համաշխարհային մանկապատանեկան գրականության արդի գործընթացին: Ժողովածուն մասնակիորեն այդ բացը լրացնում է:

Գրքի հեղինակային հեքիաթներում ու պատմվածքներում շատ նուրբ եւ գրավիչ վրձնահարվածներով են անձնավորվել բնության երեւույթները. կարդալուց պարուրվում ես բնության ու տիեզերքի համերաշխ ներդաշնակությամբ: Անհատի ձեւավորման համար անչափ կարեւոր է, որ մարդն իրեն եւս ներդաշնակության մասնիկն զգա: Նման զգացողություն է ընթերցողին փոխանցում այս գիրքը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ