Սովորում ենք նկարել 5-6 տարեկանում
- ապրանք : Սովորում ենք նկարել 5-6 տարեկանում
- ապրանքի կոդը : 2626
- հեղինակ: Հեղինակային խումբ
- էջերի քանակը : 36
- կազմ : փափուկ
- չափեր : 14.5 x 20
- տպաքանակ : 500
- լեզու : Հայերեն
- տարի : 2020
- հրատարակչություն : Էդիթ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 900
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 5-6 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը: Ալբոմը կազմված է ավագ խմբի կրթական համալիր ծրագրի՝ նկարչության պարապմունքներին ներկայացվող թեմատիկ պլանավորման և չափորոշչային պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբերում երեխաների ձեռք բերած նկարչական փորձը, պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այս տարիքային խմբում, արդեն, նախատեսվում է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև գծանկարչական և գունանկարչական կարողությունները զարգացնող տարբեր վարժություն-առաջադրանքների միջոցով ամրապնդել նկարչական կարողությունները: Պարապմունքներում պահպանված է միջառարկայական կապը՝ խոսքի զարգացում, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, երաժշտություն։
Թողնել հաղորդագրություն