«ՔՉԻՑ-ՇԱՏԻՑ, ԱՄԵՆ ԻՆՉԻՑ». նկարազարդ ուսուցողական մատենաշար երեքից վեց տարեկան երեխաների համար:
Երեխաները խիստ հետաքրքրասեր են. նրանց հետաքրքրում է շրջապատող ամեն ինչ` բույսերը, կենդանիները, մարդիկ, երկինքը, երկիրը: Նրանք փորձում են ընկալել այդ ամենը ամբողջովին, թեկուզ քիչ-­քիչ: Այստեղից էլ անվանումը` «Քչից ­-շատից, ամեն ինչից»:

Մատենաշարի հիմնական նպատակն է երեխային մատչելի լեզվով գիտելիքներ տալ ամեն ինչի մասին: Փոքրիկ ընթերցողի հետ զրուցում են իրեն հասակակից երկու երեխա` Անին և Արտեմը: Պատկերազարդ և բովանդակալից այս մատենաշարը երեխան հաճույքով կընթերցի, իսկ բազմաթիվ խաղերն էլ կզարգացնեն նրա միտքը, տրամաբանությունը, հիշողությունը և ուշադրությունը: Փոքրիկ ընթերցողին տրվում են տարբեր հարցեր, որոնց պատասխանելով` կսովորի արտահայտվել: Շոշափվում են նաև դաստիարակության, առողջության և հիգիենայի վերաբերյալ թեմաներ:
 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ