Համազասպ Հարությունյանը (1902-1971) ապրել է աշխատանքային վառ գործունեությամբ եւ հարուստ իրադարձություններով լեցուն կյանքով: Լինելով խելացի և փորձառու դիվանագետ, ով բարձր պաշտոններ էր զբաղեցնում ԽՍՀՄ արտաքին քաղաքականության համակարգում, նա մնաց իր ժողովրդին նվիրված որդի՝ ոչ մի պահ չմոռանալով նրա կարիքների ու խնդիրների մասին:

​Աշխատության համար հիմք են ծառայել Հ. Հարությունյանի օրագրերը, որտեղ նա գրառումներ է արել մի քանի տասնամյակ շարունակ: Բացի իր մասնագիտական գործունեությանը վերաբերող զուտ աշխատանքային գրառումներից, քիչ տեղ չի հատկացված նաև մշակույթին. չէ՞ որ նա ոչ միայն դրա գիտակն էր, այլև մի շարք ականավոր գրողների, նկարիչների, երգահանների, ռեժիսորների մեծ ընկերը: Նա հաճախ էր հանդիպում նրանց, օգնում շատ հարցերում: Գրքում շեշտադրվում են հենց այդ թեմաներն ու դրվագները, որոնք, անկասկած, կհետաքրքրեն ընթերցողին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ