Եվս մեկ անգամ Սպենսեր Ջոնսոնը իր պարզ պատմությամբ ներկայացնում է խորքային ճշմարտություններ, որոնք ուղենիշ կհանդիսանան առավել հաջողակ և լիարժեք լինելու կյանքում և աշխատանքում: «Ո՞ւր է իմ պանիրը» պատմության մեջ երկու Փոքրիկ մարդիկ՝ Հըմն ու Գըմը, բախվում են անսպասելի փոփոխության հետ, երբ իրենց սիրելի Պանիրը հանկարծ անհետանում է: Գըմը կարողանում է ճիշտ կողմնորոշվել և ճանապարհ է ընկնում Նոր Պանիր որոնելու: Սակայն Հըմը շարունակում է դոփել նույն տեղում:

«Լաբիրինթոսից դուրս»-ը պատմում է Հըմի հետագա ճակատագրի մասին: Հուսով ենք, որ նրա բացահայտումները կօգնեն ձեզ գտնել ձեր կյանքում ծառացած լաբիրինթոսների հանելուկի պատասխանը: Հետևեք Հըմի և իր նոր ընկերոջ՝ Հույսի նոր ճանապարհորդությանը, և կբացահայտեք, թե ինչպես ավելին ստանալ կյանքից՝ մտածելով «արկղից դուրս», կամ այս դեպքում՝ Լաբիրինթոսից դուրս:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ