Աշխատությունն ընդգրկում է Եղեռնից մազապուրծ աշխարհասփյուռ հայության բեկորներից հեղինակի գրառած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնույթի սկբնաղբյուրային բանավոր վկայությունները՝ հուշերը, զրույցները և հայերեն ու թուրքալեզու երգերը (700 միավոր), գրական և թուրքալեզու բնագրերին կցված են գրական հայերեն թարգմանություններ: Պատմական երգերը նոտագրված են: Ժողովածուի վերջում տեղադրված է «Սվազլյան գերդաստանի հավատամքը» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացված է Սվազլյանների իրարահաջորդ երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությունը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ